ԱՎԱՆԴԱԿԱՆ


Տրտմությունը հոգուս վրա
ցավեր թողեց մարգարտաշար.
ձեռք մեկնեցի՝ վշտիս վրա
ծիծաղեցին «ստրուկ ու շահ»։

Սիրտս կոտրեց... Ու հեռացա
մի հեռավոր, ուրիշ աշխարհ.
մոռացվեցի ու մոռացա
լույսի ամեն հուշ ու նշխար։

Ես թողեցի եւ երգ, եւ սեր,
եւ վիշտ, եւ ցավ... անհետացա։
Ու կապրեի այսպես, ով Տեր,
բայց կյանքն ի՞նչ է, երբ չկա... ցավ։