Ատամը փոխած


(Մանկական երգ)

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ քարի՜,
Իմ նո՛ր ատամ:
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի —
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՛շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
էլ որ մեկի
Անունը տամ,
Ոսկի՜ ատամ…