ԱՐԵՎ


Պարզապես շատ ես դու բարձր, արեւ,
Դու շատ ես մաքուր
                ու անմեղ, անմեղ...
Եվ մի զարմացիր,
Որ այս աշխարհում ոչ մի երկրային
Չի կարող ուղիղ աչքերիդ նայել...