***

Երկինքն ասես հասկանում է
                Ի՛նչ է անում,
Երբ է ձյունում,
Երբ արեւում...
Եվ օրհներգ եմ ձոնում ահա
                Ես երկնքին,
Իր այսօրվա ձյունի համար,
Որ տեղում է ժամանակին...
Նա փռում է ձյունը փափուկ,
Քնքշությունն իր
Ու ծածկում է կուրծքը հողի,
Որ չդիպչի եւ ոչ մի ոտք
Ծիլերով լի ձմռան հողին...