Արեւը դուռն է հեռու մանկության,
Իմ տունը դուռն է
Սեր ու սարերի,
Քարերը դուռն են զարկված քաջերի։
Ժայռերն ուզում են վեր կենալ-գնալ,
Ինձ համբուրում է
Կրակի լեզուն
Ու թողնում հուրը աչքերիս հոսքում։
Կարոտից առել կապարճը նրա,
Տվել եմ երգիս...
Հրափողի մեջ
Մի ծիտ ապահով իր բույնն է հյուսում։