***

Արեւը կապույտ ծովը գլորվել
ՈՒ լող է տալիս ջրերի վրա։
Ճերմակ ճայերն էլ ճախրում օդի մեջ,
Թեւով ու կրծքով
Բախվում են ծովին, ջրերին նրա։
Ճայերն ուզում են սուր կտուցներով
Արեւը նորից բիլ երկինք տանել...