***

Ձմեռ է, ձյուն է։
ՈՒ ժայռից ծնված փոքրիկ մի առու
Ձմռան սավանը քաշել իր վրա,
Գլուխը ժայռի ծալված ծնկներին,
Քնել է անուշ...
Իսկ հսկա ժայռը հոգատար մոր պես
Խոնարհվել առվին,
Խորհում է գարնան ու կյանքի մասին...
Եվ նայողներին այնպես է թվում,
Թե համրացել է ժայռը ձյուներում...