ԱՐԵՎԻ ՀԵՏ


Ես ամեն օր արեւի հետ
Երկինք ելնում,
Լույս եմ մաղում ողջ աշխարհին...
Վերափոխվում իմ հոգու մեջ,
Հազար ու մի ձեւեր առնում,
Մի հողաբույր երգ է դառնում
Աշխարհը ողջ...
Եվ արեւին գիրկս առնում,
Համբուրում եմ կուրծքը նրա,
Կրծքիս սեղմում,
Հալվում, ասես, ձուլվում նրան՝
Որպես գարուն արարողի...

Երկնքում էլ ոտքերիս տակ
Զորությունն եմ զգում հողի: