***

Առվակի ափին սիրտս ինձ ասաց.
- Գեղեցկությունը կարող է հոսել...
Իմացա նաեւ՝ իմ շուրջը փռված
Ծաղկունքի խոսքից,
Որ բարություն է գեղեցկությունը-
Առուն ծաղկի նեջ բույր է ներարկում...
...Ո՞վ էր, շշնջաց՝
Դրա համար են միշտ այն պռատում: