Վաղը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Արեւոտ, անհուն)

Վարդան Հակոբյան

Դու եւ միայն դու
ԱՐԵՎՈՏ, ԱՆՀՈՒՆ


Ծիծաղե՜ք, ծիծաղե՜ք, ծիծաղե՜ք
Ավելի զրնգուն
ՈՒ մաքուր,
Քան դա կարող է ջրվեժը անել.
Ավելի արեւոտ
Ու անհուն,
Քան դա կարող է երկինքը անել.
Ավելի կենսառատ
Ու հոգով,
Քան դա կարող է արեւը անել։
Եվ որպես ծաղիկներ - ծիծաղը ձեր
Իջնի դաշտերին, սարերին,
Ծիծաղից դուրս ելնեն մանուկներ,
Ծիծաղը ձեր տանեն դարերին։