Առվակի մեջ քո ձայնն եմ լսում...
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
Մեկնում եմ ձեքս,
մի աղավնի է իջնում ափիս մեջ,
հետո աղավնին դառնում է կարոտ,
հետո կարոտը դառնում է աղջիկ,
հետո աղջիկը դառնում է հավատ։
Աղավնու մեջ՝ դու,
կարոտի մեջ՝ դու,
աղջկա մեջ՝ դու,
եւ դու՝ հավատում։
Մեկնում եմ ձեռքս,
անձրեւի ցող է իջնում ափիս մեջ,
հետո ցողը այդ դառնում է արցունք,
հետո արցունքը դառնում է հարցմունք,
հետո հարցմունքը դառնում է հայացք։
Այդ ցողի մեջ՝ դու,
արցունքի մեջ՝ դու,
հարցմունքի մեջ՝ դու,
եւ դու՝ հայացքում։
Մեկնում եմ ձեռքս
Ու մի երազ է իջնում ափիս մեջ,
հետո երազը փոխվում է ծաղկի,
հետո ծաղիկը փոխվում է սիրո,
հետո սերը այդ փոխվում է լույսի։
Երազի մեջ՝ դու,
ծաղկունքի մեջ՝ դու,
եւ դու՝ սիրո մեջ։
Մեկնում եմ ձեռքս,
ձեռքդ մեկնում ես
եւ որտեղ իրար հանդիպում են մեր
ձեռքերը պարզած,
հենց այնտեղ նրանք դառնում են թեւեր.
- Թող սերն աշխարհում թեւավոր լինի
եւ թեւերի մեջ լինենք Ես ու Դու...