Արիս Արսենիի տրիոլետներ
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
խմբագրելՏՐԻՈԼԵՏՆԵՐ ՎԵՆԵՐԱ ԱՂԱՍՅԱՆԻՆ (7)
խմբագրել1
- Իրար համար տենչանք էինք,
- Իրար համար` երազ,
- Երկու աստղ մի երկնքում
- Ու միշտ իրար... անհաս:
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար,
Թախի՜ծ էիր, կարո՜տ համառ,
Դու ինձ համար երա՜զ էիր:
Մի աստղ ու մի երկնակամար,
Բայց ինձ` դու միշտ...անհա՜ս էիր,
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար...
1977, Դիլիջան
2
- Ո՞վ ասաց` սերը չկա,
- Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը,
- Իմ կորսված սերը վկա`
- Աշխարհում սուրբ է սերը...
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ,
Իմ մասին դու, արդյո՞ք, թախծել ես,
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում:
Իզո՞ւր են տանջա՜նքս, սե՜րս, ե՜ս,
Թե՞ մի քիչ սիրե՜լ ես ինձ կյանքում,
Դու միշտ էլ եղե՜լ ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ:
1977, Դիլիջան
3
- Աչքե՜ր, մի՜ նայեք անցնող զույգերին,
- Ձեր երազ-սերը սպառա՜ծ աչքեր...
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ` հմայում,
Ընթանար այնպես, ոնց դո՞ւ ես քայլում,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես:
Անցնող զույգերին ինչո՞ւ ես նայում,
Երբ քո սերն արդեն դու սպառել ես,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ... հմայում:
1977, Դիլիջան
4
- Դու միշտ գողունի դեպ ինձ ես նայում,
- Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում,
- Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես`
- Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում,
Այս ի՞նչ է, արդյոք, ինձ հետ կատարվում,
Դու ինձ ես նայում անվերջ, գողունի:
Սակայն քո մոտով միշտ լուռ եմ անցնում,
Կարծես մեր մեջ էլ ոչինչ չի լինի,
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում:
1977, Դիլիջան
5
- Ասա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով անսպառ,
- Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի քեզ համար,
- Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս անհուն վշտերին,
- Ես` անսահման սիրով լեցուն, ես` մշտապես քո գերին:
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի,
Դրա՞ համար սեր-երազիս դու անհաղորդ մնացիր,
Դու ասում ես` զո՜ւր սիրեցիր, երազներով անսպառ:
Ինչո՞ւ թողիր դու ինձ շվար և ուրիշի սիրեցիր,
Մի՞թե, մի՞թե ուրիշ գրկում շոյանքներս մոռացար,
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի:
1977, Դիլիջան
6
- Դու նայեցիր աչքերիս մեջ ու անցար,
- Աչքերիս մեջ ցավ, տխրություն դու տեսար,
- Անհուն թախիծ, տանջանք-զղջում դու տեսար,
- Կարո՜տ տեսար աչքերիս մեջ ու... անցա՜ր...
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար,
Աչքերիդ մեջ տանջանք ու ցավ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ:
Աչքերիս մեջ` ցավ, տխրություն,
Զղջում, թախիծ` աչքերիդ մեջ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար...
1977, Դիլիջան
7
- Դու ատելով ատում ես ի՜նձ,
- Ես` սիրելով սիրում քե՜զ,
- Եվ թախծում է քո կարոտից
- Սիրտս` դառն ու վշտակեզ...
Դու ատելով ատո՞ւմ ես ինձ,
Ես սիրելով սիրում եմ քե՜զ,
Սիրտս դառն է ու վշտակեզ`
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ:
Ի՞նչ անեմ ես, ես ի՞նչ անեմ,
Ա՜խ, չգիտեմ ինչպես վարվել,
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ,
Ես` սիրելով սիրում եմ... քե՜զ:
1977, Դիլիջան
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (2)
խմբագրել1
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային,
Պարետը <<գիտե՞>> այդ մասին,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է։
Քաղա՛ք իմ, քո օդը մաքուր
Տասը րոպեով <<շատ>> շնչեցի,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային։
2
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում,
Կրծում է հոգիս ու խոցում,
Հիմա՛ր է հիմա գիշերը։
Կրծում են մարմինս ու անցնում,
Խոցո՛ւմ են հոգիս հուշերը,
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում։
1991, Ստեփանակերտ
ՏՐԻՈԼԵՏ-ԱՆԿԱՄ
խմբագրել- Մի ինքնագոհ «խայամամոլի»
Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար,
Թեկուզ հանճար լինի, Խայա՛մ անգամ,
Երբ մենք Չարե՛նց ունենք պայծառ այսքան,
Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար...
Թեկուզ անցնի միլիոն տարի անգամ,
Պիտի ապրի այսպես անհաս ու հար...
...Ինչո՞ւ գայթի նա՛ քեզ, ոմն` Օմար,
Թեկուզ հանճար լինի, թեկուզ` Խայամ։
ԷՊԻԳՐԱՄ-ՏՐԻՈԼԵՏ
խմբագրել- Հուսով եմ` դու քեզ ճանաչեցիր...
Չէի՛ մեղանչի ես քո առաջ,
Թեկուզ լինեի՛ր դու գեներալ,
Եվ դեռ... կուզեիր ընկե՞ր մնալ`
Չէի՛ մեղանչի ես քո առաջ։
Դու նե՛նգ ես, ագահ ու ոխակա՛լ,
Գոռո՛զ ես, դաժա՛ն, բռի՛ ես` ա՛րջ,
Չէի՛ մեղանչի ես քո առաջ,
Թեկուզ լինեիր և... գեներա՛լ...
24.03.96, Ստեփանակերտ
ԱՆՀԱՅՐԵՆԻՔ Է ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԻՆՔԸ...
խմբագրելԱնհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած,
Քանի՜ ազգ` ոստան իրենով գտած`
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը։
Իր հողն ու ջուրը քոչվորին թողած`
Թափառական է իր ընտանիքը,
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած։
19.11.2023 թ. (ժ. 23:11)
Երևան, Շենգավիթ
ԵՍ ՉԵՄ ՉԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ...
խմբագրելԵս չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում,
Եվ` իրար համար ինչ են մանում,
Ես չեմ չարանում մարդկանց վրա։
Իրար տանել չեն կարողանում,
Ուտում են իրար հա´ անխնա,
Ես չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում։
06.02.2024 թ. (ժ. 5:13)
Երևան, Շենգավիթ
ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ԵՆՔ ԱՇԽԱՐՀ ԳԱԼԻՍ...
խմբագրելԴատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք,
Գոնե մի քիչ էլ թող մարդ մնանք,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս։
Երբ կարող էինք օգնել իրար`
Ինչի՞ ենք իրար էլ ցավ տալիս,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք։
06.02.2024 թ. (ժ. 5:45) Երևան, Շենգավիթ
ՀԵՐԹՈՎ ԳԱԼԻՍ ԵՆՔ...
խմբագրելՀերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ,
(Հոգու պահանջ է ու հոգու ճիչ),
Հերթով գալիս ենք` անհերթ գնում։
Թե չենք տանելու մեզ հետ ոչինչ`
Ինչո՞ւ ենք այսպես իրար ուտում,
Հերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ։
06.02.2024 թ. (ժ. 5:55)
Երևան, Շենգավիթ