Քառյակներ (Արիս Արսենի)
ԱՉՔԵՐԴ ՏԱՆՈՒՄ ԵՆ...
խմբագրելԱչքերդ տանում են՝ չգիտեմ՝ թե ուր,
Գլխիկոր գնում եմ՝ չգիտեմ՝ թե ուր,
Անդա՞րձ է իմ ուղին, անհո՞ւյս է,տխո՞ւր,
Կհասնե՞մ, գնում եմ՝ չգիտեմ՝ թե ուր։
08.07.2020, Ստեփանակերտ
ԱՍԱ՜, ԻՆՉՈ՞Ւ...
խմբագրելԱսա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով անսպառ,
Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի քեզ համար,
Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս անհուն վշտերին,
Ես` անսահման սիրով լեցուն, ես` մշտապես քո գերին:
1977, Դիլիջան
ԱՍԱ՜, Ո՞ՒՐ...
խմբագրելԱսա՜, ո՞ւր,
Ո՞ւր գնացիր, ասա՜, ո՞ւր,
Ծիծաղելով հեռացել,
Ինձ թողել ես դու տխուր...
1977, Դիլիջան
ԱՍՈՒՄ ԵՆ...
խմբագրելԱսում են՝ Անո՛ւշն ես դու,
Չգիտեմ՝ Անո՞ւշն ես դու,
Քանի դեռ չեն համտեսել՝
Ի՞նչ գիտեն՝ անո՜ւշն ես դու:
ԱՐԻ ՍԻՐԵ՜ՆՔ...
խմբագրելԱրի սիրե՛նք մենք մեկմեկու,
Որ մեր մեկը դառնա երկու,
Հետո՝ երեք, չորս, հինգ, վեց, յոթ...
Ու... սարսափի մահն ահարկու։
2008
ԴՐՍՈՒՄ՝ ԱՐԵՎ ԿԻԶԻՉ...
խմբագրելԴրսում՝ արև կիզիչ,
Ներսում՝ հով է մի քիչ,
Ամառն է մեզ այրում,
Սակայն` ոչի՜նչ, ոչի՜նչ...
14.08.2019, Ստեփանակերտ
ԴՈՒ ԱՏԵԼՈՎ ԱՏՈՒՄ ԵՍ...
խմբագրելԴու ատելով ատում ես ի՜նձ,
Ես` սիրելով սիրում եմ քե՜զ,
Թախծում եմ միշտ քո կարոտից
Սիրտս դառն է ու վշտակեզ...
1977, Դիլիջան
ԴՈՒ ՄԻՇՏ ԳՈՂՈՒՆԻ...
խմբագրելԴու միշտ գողունի դեպ ինձ ես նայում,
Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում,
Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես`
Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:
1977, Դիլիջան
ԴՈՒ ՄՆԱ՜...
խմբագրելԴու մնա՜,
Անվերջ ուրա՜խ դու մնա,
Երազներով, տխրությամբ
Ես գնում եմ, դու մնա՜:
1977, Դիլիջան
ԴՈՒ ՆԱՅԵՑԻՐ...
խմբագրելԴու նայեցիր աչքերիս մեջ, ու՝ անցար,
Ցավ, տխրություն՝ աչքերիս մեջ, ու՝ անցար,
Հուզում, թախիծ, տանջանք, զղջում, ու՝ անցար,
Լուռ էր կարո՛տն աչքերիս մեջ ու... անցա՛ր...
1977, Դիլիջան
ԵԹԵ ՉԱՍԵՄ...
խմբագրել- Եթե չասեմ`
- Խոց կլինի...
- Պ.ՍԵՎԱԿ
Եթե չասեմ` չես իմանա,
Եթե ասեմ` չես դիմանա,
Մտածում եմ այսպես անվերջ,
Ասե՞մ, չասե՞մ` ո՞վ կիմանա...
14.01.2024 թ. (ժ. 1:11)
Երևան, Շենգավիթ
ԵՐԿԱ՜Ր ՆԱՅԵՑԻ...
խմբագրելԵս քո ետևից երկա՜ր նայեցի,
Բայց դու, դու ինչո՞ւ ետ չնայեցիր,
Անցար, հեռացար` հպարտ, ծիծաղով,
Իսկ ե՞ս... ինչո՞ւ ինձ վհատ թողեցիր:
1977, Դիլիջան
ԷԼ ՄԻ՜ ՏԵՆՉԱ...
խմբագրել-Էլ մի՜ տենչա ինձ,- ասում ես,- մոռացի՜ր,
Դու իմ սրտին արդեն խո՜րթ ես, հեռացի՜ր...
-Ո՞նց չտենչամ ախր ես քեզ, ի՜մ անգին,
Ախր սրտիս մեջ լոկ դո՜ւ ես, իմացի՜ր...
1977, Դիլիջան
Ի՞ՆՉ ԱՆԵՄ...
խմբագրելԻ՞նչ անեմ,
Ծո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ,
Ծովածավալ մի սիրո
Սո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ...
1977, Դիլիջան
ԻՐԱՐ ՀԱՄԱՐ...
խմբագրելԻրար համար տենչանք էինք,
Իրար համար երազ էինք,
Երկու աստղ՝ մի երկնքում,
Ու միշտ իրար... անհաս էինք:
1977, Դիլիջան
ՆԱ ԵՐԱԶ ԷՐ...
խմբագրելՆա երազ էր և երազի պես անցավ,
Չէի ուզում, բայց թողեց ու հեռացավ,
Մոռացության բավիղներում չքացավ,
Գնաց` հոգու խորքում պահած հազար ցավ:
1977, Դիլիջան
ՇԱ՜Տ ՄԱՆ ԱՐԻ...
խմբագրելՇա՜տ ման արի ու ինձ տես,
Միշտ մտածիր քեզ ու քեզ,
Որ դու իմն ես, ես` քոնը,
Որ սիրում եմ միայն քե՜զ:
1977, Դիլիջան
ՇԻԿԱՆՈՒՄ-ՄԱՐՈՒՄ ԵՆ...
խմբագրելՇիկանում-մարո՜ւմ են երգերս,
Ու հանդարտ մխո՜ւմ են վերքերս,
Թեկուզև գարուն է իմ սրտում,
Բայց էլի թոշնո՜ւմ են վարդերս:
1977, Դիլիջան
Ո՞Վ ԱՍԱՑ...
խմբագրելՈ՞վ ասաց` սերը չկա,
Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը,
Իմ կորսված սերը վկա`
Աշխարհում սուրբ է սերը...
1977, Դիլիջան
ՍԱ ՀՈՒԼԻ՞Ս Է...
խմբագրելՍա հուլի՞ս է, թե՞ հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ է՝ անձրևաբեր-ձյունաբեր է,
Իսկ մենք մի շոգ օգոստոսի հույս ունեինք,
Ախր աշունն ինչո՞ւ այսքան անհամբեր է:
18.07.2015, Գորիս
ՎԵՐՋԱՑԱ՞Վ...
խմբագրելՎերջացա՞վ...
Մի՞թե սերը վերջացավ,
Գուցե խաբկա՞նք էր սերդ,
Որ մարեց ու... երազ դարձավ...
1977, Դիլիջան
ՏԽՈ՜ՒՐ ԵՄ ՄԻՇՏ ԷԼ...
խմբագրելՏխո՜ւր եմ միշտ էլ անջատման օրից,
Ոչ-ոք չի կանչում ինձ սիրո ձորից,
Այնքա՜ն եմ թախծել քո սիրո համար,
Որ չեմ հավատում, թե կգաս նորից:
1977, Կոճողոտ
ՔՆՔՇԱԳԻՆ ԱՍՏՂԻԿԻՆ...
խմբագրելՔնքշագին Աստղիկին,
Դեռ՝ ո՛չ կին Աստղիկին,
Կուզեի տեսնել կի՜ն,
Աստղիկին՝ աստղի՛ կին: