Արի իմ քաղցրախօս թութի
Արի իմ քաղցրախօս թութի
Արի իմ քաղցրախօս թութի,
Քանի տրորես ինձ ազիզ,
Ման եմ գալիս հաղիղաթի,
Փափակ առնեմ քեզնից ազիզ:
Ինչպէս եղաւ մեր ըղրարըն,
Երկուքս էլ թողնենք աշխարհըն,
Չըլսեց մեր բարերարըն,
Քանդեց սէրըն մեզնից ազիզ:
Սասանեց կեանքիս համդամըն,
Աւելացաւ սրտիս ղամըն,
Գըցել ես էշխիե գընդակ չամըն,
Կալսում ես դոր բրինձ ազիզ:
Դու որ չարիր իմ եարին դեղ,
Մարմինս ելաւ ցաւի կանդեղ,
Ոսկոռըս պատրոյգ արիւնս եղ,
Տիւ և գիշեր վառ ինձ ազիզ:
Տէր Վրդանէս միթէ գիժ ես,
Սուրբ գրքով հարկ է քեզ բուժես,
Երբ որ դու խեցեղէն կուժ ես,
Մի համարիր պըղինձ ազիզ: