ԱՐՄԱՏՆԵՐԸ


Արեւահամ քաղցրությունը,
Բույրն են ըմպում նրանք հողի
ՈՒ ձգվում են ջլերի պես.
Մեջքից ծալվում հարյուր անգամ,
Հարյուր անգամ ոլորվում են
                 Քարերի մեջ,
Որ միշտ ուղիղ ձգվի... ծառը։