Իմ օրը դարի հեւքով է բացվում, Դարերի աչքով նայում աշխարհին: Դուք իմ սլացքում որոնեք երգն այն, Որ երակներում եռացող արյան Նվագի տակ է Միշտ ծնունդ առնում, Եվ սուրբ հայրենյաց սիրո պահանջով Դարիս խորհուրդը երկինք է տանում: