Արնակեզ, սուր մի նիզակ Զարկեցի ալ վահանիդ. – Աշխարհքում էլ ի՞նչ կանի Իմ հոգին փառք ու պսակ: Դու արև, վառ մի նշան, Իմ հոգում գամված մի նիշ, – Միայն դո՜ւ, լույս ու շուշան – Եվ չկա ո՜չ մի ուրիշ: