Արոտների կոլեկտիվ օգտագործումն ու բարելավումը

Արոտների կոլեկտիվ օգտագործումն ու բարելավումը

ԱՐՈՏՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ՕԳՏԱԳՈՐԾՈԻՄՆ ՈԻ ԲԱՐԵԼԱՎՈԻՄԸ

Ամառային արոտավայրը մեզանում սովորաբար վերցնում են ամբողջ հասարակության անունով։ Շատ քիչ են այն դեպքերը, երբ անհատ տնտեսությունն իր կարիքների համար է վերցնում։

Շատ վատ դրության մեջ է արոտների օգտագործումը։ Շատ անասնատերերը ոչ միայն գնում են և աղբյուրի գլխին իրենց վրանը զարկում, այլև զորբայությամբ, ինչպես ասում են՝ «չափարը պատռելով» արածացնում են արոտի ամենալավ մասը։

Ոչ մի դեպքում այս թույլատրելի չէ։ Ոչ ոք իրավունք չունի արոտատեղում իր առանձին նախիրն ու նախրապանն ունենա։ Գյուղի խորհուրդը պիտի ամառվա ընթացքում իր հսկողությունն ուժեղացնի արոտավայրերի օգտագործման վրա։

Արոտների բարելավմանը պիտի աջակցություն ցույց տալ

Անխնամ օգտագործության հետևանքով արոտներից ստացված խոտր քանի գնում, պակասում է։ Լերկանում է գետինը, բացվում են քարերը, և օգտակար խոտի փոխարեն աճում է փուշը։

Արոտների բարելավման աշխատանքը հենց իրենց՝ արոտ օգտագործողների պարտականությունն է։ Յուրաքանչյուր տարի եթե արոտ օգտագործողներր 10—20 հեկտարի չափ մաքրեն քարերից, մի քանի տարում արոտավայրերից ստացած եկամուտը կբարձրանա։

Այս տարի առաջին անգամ մի քանի վայրերում սկսվում է արոտների պարարտացման աշխատանքը։ Բացի այդ, արոտավայրի փոցխելը ևս բարձրացնում է եկամուտը։

Գյուղերում մինչև արոտավայր բարձրանալը երկաթե փոցխերն արդեն օգտագործված են լինում։ Հարկավոր է արոտների բարելավման աշխատանքները կատարել գյուղխորհրդի հսկողությամբ և այն կարգով, որ նախատեսնված է գյուղում մասսայական ձեռնարկումներ անելու մասին։

Վարձակալական պայմանագրում պիտի նշանակել բարելավումները

Յուրաքանչյուր տարի գյուղի հասարակությունը հողբաժնից արոտավայրը վարձակալական կարգով վերցնում է։ Հարկավոր է, որ արոտների բարելավման աշխատանքի ղեկավարությունը հողբաժինը և պետհողգույքերի աշխատակիցները իրենց վրա վերցնեն։

Այն հասարակությունը կամ արոտօգտագործողների կոլեկտիվը, որոնք կորոշեն արոտավայրը բարելավել, հողբաժնի հետ համաձայնության են գալիս և պայմանագրում նշանակում իրենց կատարելիք աշխատանքը (օրինակ՝ մի տարում 20 հեկտարի վրա քարերը մաքրել, 10 հեկտար պարարտացնել, «չնգլի» ջուրը կարգի բերել և այլն)։

Ամեն մի բարելավման համար, նախօրոք մշակած պայմանագրի համաձայն, նշանակվելու է այն արտոնությունը, որ գյուղը պիտի ստանա։

Բերքատվությունը պիտի բարձրացնել ո՛չ միայն ցանքի և այգու համար, այլև արոտավայրում, որով ապահոված կլինենք մեր անասնապահությունը։