Արուսյակ
ԱՐՈՒՍՅԱԿ
Պայծառ
Ու վառ
Շողեր հագած
Անապակ,
5
Ո՛վ, թարմ, ուրախ,
Շաղաղ-շարմաղ
Պայծառ ու պաղ
Լո՜ւյս։
Բարձըր սարի,
10
Ծաղկի, ջըրի,
Սիրո գերի
Կո՜ւյս։
Անտառ— բույսի,
Անտեր որսի,
15
Անսեր կույսի
Հո՜ւյս։
Կանանչ— ճերմակ
Աչերդ համակ
Կիրք, ահ ու զարկ,
20
Հո՜ւյզ...
Ծագի՛ր, ծագի՛ր,
Զարկի՛ր, զարկի՛ր,
Չարի, չարքի
Մութն հալածի՛ր
25
Արուսյա՛կ,
Լույս ցերեկի
Դուռը բացիր,
Արուսյա՛կ։
Հիվանդն անքուն,
30
Տըխուր մահճին,
Ճամփորդն անտուն,
Ճամփի միջին
Մընում են քեզ,
Երբ տի ծագես։
35
Հավքը [թառած]
Ծառի ճյուղից,
Ծառը [սառած]
Մըթընշաղից
Մընում են քեզ,
40
Երբ տի ծագես։
Հանդվորն հեռու,
Խուլ հանդերում,
Եղնիկն...
Խոր անտառում,
45
Մընում են քեզ,
Երբ տի ծագես։
Ծագի՛ր, ծագի՛ր,
Զարկի՛ր, զարկի՛ր,
Չարի, չարքի
50
Մութն հալածի՛ր.
Արուսյա՛կ,
Լույս ցերեկի,
Դուռը բացիր,
Արուսյա՛կ։
55
Ահա ծագեց,
Ահա զարկեց
Արուսյակը
Աչագեղ,
Լուս...
60
Ու ոսկեհեր
Նաժիշտներով իր շըքեղ։
Ջահը ձեռին,
Ցոլաց վերին
Դարպասներից
65
Վաղորդյան,
Վարդ մատներով
Ետ քաշեց ծով
Վարագույրը
Սև մըթան։
70
[Կանգնեց] հըզոր
Ու լուսավոր
Անափ ծովում
Լազուրի,
Ցոլաց, ցայտեց,
75
Հեռու նետեց
Խուրձերն [առատ]
Լույսերի։
Ու [լուսածին]
Մոր առաջին,
80
Ավետավոր
Համասփյուռ,
Թըռավ թեթև,
Արագաթև
Քընքուշ մանուկն
85
Էն Զեփյուռ։
Ցողոտ, շաղոտ,
Անուշահոտ,
Թևին արավ
Ու գընաց,
90
Զով հով տալով
Ու խայտալով
Դեպ աշխարհը
Քընեած։
Ծիլ ու ծաղիկ
95
Մեղմիկ-մեղմիկ
Օրորվեցին
Նազանքով.
Հազար ձեն ձուն
Օրհնեց աստծուն
100
Լիքը անճառ
Բերկրանքով։
Գիշերն հատած
Ու գունատված
Քաշվեց անդունդն
105
Իր մըթին,
Չարքերն էլ ետ
Փախան անհետ
Փապարները
Խավարչտին:
110
Ամեն մի տուն,
Ամեն մի բուն
Լըցվեց լուսով նորածին,
Ամեն անբան
Ու բանական
115
Ելավ աշխույժ իր գործին։
Ու փայլում էր սեգ դիցուհին
Հաղթանակով աստվածային
Մութի դիմաց ջահը ձեռին—
Արևելքի երկընքում,
120
Լույս ու զվարթ երկընքում,
Լազուր ու վարդ երկընքում։
Մարդ, անասուն, թըռչուն, մրջյուն,
Ամեն մի ձեն, ամեն հընչյուն
Ուղարկում էր նըրան ողջույն
125
Արևելքի երկընքում էն։
— Փառք լուսաբեր աստղին էն պերճ,
Որ փայլում է խաղաղ, անշեջ
Քընատ, գունատ աստղերի մեջ,
Արևելքի երկնքում էն։
130
Ծեգը բացվեց։
Հըպարտ ու մեծ,
Հագած ամբողջ կըրակ ու հուր,
Նըստած կառքը իր ոսկեհուռ,
Ճոխ ամպերը, կուտակ-կուտակ,
135
Առած իր շուրջն ու ոտի տակ,
Վեր բարձրացավ Արևը պերճ
Ու ճառագեց անհունի մեջ։
Փառքից հարբած
Ագահ աստված,
140
Փըռեց հայացքն ամենատես,
Չափեց անչափն [ագահ ու վես]
Ու նկատեց... կապույտ հեռվում
Շողշողում էր ու վառվըռում
Հմայքներով հըրաշագեղ
145
Արուսյակը— շարմաղ, շըքեղ։
Կըրքից հարբած,
Հուր գիրկը բաց
Ողջ երկընքով, տիեզերքով,
[Առաջ] վարեց արագ ձեռքով
150
Նըժույգները իր ոսկեպայտ,
Շող շող տալով ու հըրացայտ,
Հասավ, առավ իր գըրկի մեջ,
Հալեց, ձուլեց իր փառքի մեջ...