ԱՐԵՎԻ ՀՐԱՄԱՆԸ

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասեց աստղերին.

— Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչուններին ասաց.

— Զարթեցեք, ծաղիկներ, զարթեցեք թռչնիկներ։ Եվ զարթեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները։

«Ես պիտի երգեմ,— ասաց արտույտը։

«Ես պիտի ծաղկեմ,— ասաց վարդը։

«Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,— ասաց մութ ամպիկը․— չջրե՞մ երկիրը։

Արևը պատասխանեց․

— Թող երգի արտույտը, թող բացվի վարդը․ իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա։

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթեցին և սկսեցին արևի երգը։

1908