Խելոք գլուխը
[ 416 ]
ԽԵԼՈՔ ԳԼՈՒԽԸ
Բերանը ասաց․— Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ։
Գլուխը ասաց․— Հը՜մ․․․
Լեզուն ասաց․— Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ։ [ 417 ] Գլուխը ասաց.— Հը՛մ...
Ձեռները ասացին.— Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք։
Գլուխը ասաց.— Հը՜մ․․․
Ոտները ասացին.— Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք։
Գլուխը ասաց.— Հը՜մ...
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին․
— Ինչո՞ւ ես հըմ անում։
Գլուխը պատասխանեց.
— Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք։
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
— Հա՜... ղորդ է ասում գը-գը-գլուխը...
1908