Աքլորն ու մարգարտի հատիկը

Աքլորն ու մարգարտի հատիկը
թարգմանությունը՝ Խնկո Ապոր

ԱՔԼՈՐՆ ՈՒ ՄԱՐԳԱՐՏԻ ՀԱՏԻԿԸ

Աղբակույտը քջջելիս,
Աքաղաղը մի մարգարտի հատիկ գտավ
Ու ասաց. «Ես ինչ դառավ,
Դատարկ բան ե, յես իմ հոգիս.
Վոր հիմարն ե սրան եսքան գին տալի,
Ճիշտ վոր ասեմ, գարու հատիկն ինձ ավելի
Պետք պիտի գար՝ թեև ենքան չի շլացնի, կկշտացնի:
Տգետներն ել՝ ինչից գլուխ չեն հանում,
Դատարկ բան են անվանում: