Բայց մոտեցար ու...

Եղիշե Չարենց


Բայց մոտեցար ու...


Բայց մոտեցար ու փարվեցիր—
Կրկի՛ն, կրկի՛ն:
Մեկը ճչաց. — «Անցի՛ր, անցի՛ր
Լուսնաշխարհի դաշտերը, կին...»:

«Անցիր, անցիր...»:
...Ու ոռնում էր լուսնի դեմքին դուրսը մի շուն:
Եվ զգացի՛, որ արնաբույր, արնոտ մուժում[1]
Բռնկվե՜լ է ճերմակ պսակդ ձյունաձիր...



  1. մառախուղ, մեգ, մշուշ