ԲԱՆԱԼԻՆԵՐ


Աղջիկն անցնում է ծարավիս միջով -
երգ եմ, երգվում եմ։
Աղբյուրն անցնում է ամառվա տապով -
Հոսք եմ, հորդուն եմ։
Կարոտն անցնում է երազիս ափով -
Ես ճամփորդում եմ։
Երգս մերել եմ ձեր ծառավի մեջ,
Սերս մերել եմ ձեր կարոտի մեջ,
Տենչերս՝ մերել ձեր երազի մեջ։
Հայացքո՛վ դուք իմ հայացքը բռնեք -
Այդ ձեր պատկերն է իմ աչքերի մեջ։