Բանաստեղծությունը՝ սահմանից դուրս

Անշտապ գույներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Բանաստեղծությունը՝ սահմանից դուրս)

Վարդան Հակոբյան

Խոտի քնքշանքը
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԱՀՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ


կյանքի եւ մահվան սահմանագծում կա մի
անանուն ծաղիկ
դա բանաստեղծությունն է կարող եք կոչել նվիրում

կյանքի եւ մահվան սահմանագծում կա մի
անթառամ ցավ
դա բանաստեղծությունն է կարող եք կոչել տառապանք

կյանքի եւ մահվան սահմանագծում կա մի
թունավոր մոռացում
դա բանաստեղծությունն է կարող եք կոչել սեր

կյանքի եւ մահվան սահմանագծում կա մի
արարչություն տիեզերական
դա հավերժությունն է կարող եք կոչել բանաստեղծություն