Բանիկ մի ղալատ արի...
* * *
Բանիկ մի ղալատ արի,
- որ զօձո՛ւն ձագըն սիրեցի.
Խիստ վըստահութիւն արի,
- որ օձուն դո՛ւռն գընացի.
Ձագուն մայրն ի դուրս երեկ,
- զիս խայթեց, և նըստայ լացի:
Արժա՛ն եմ ես այս լացիս,—
- ո՞վ եղեր օձուն սիրելի:
Բանիկ մի ղալատ արի,
Խիստ վըստահութիւն արի,
Ձագուն մայրն ի դուրս երեկ,
Արժա՛ն եմ ես այս լացիս,—