Քանի՛ ու քանի՛ ասեմ...
* * *
Քանի՛ ու քանի՛ ասեմ.
- «Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե՛սք արէք,
- զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
- ւ'ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
- զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
Քանի՛ ու քանի՛ ասեմ.
Արեւն իւր երե՛սք արէք,
Թուխ ամպն այլ բամպակ արէք
Աստղերն այլ կոճակ արէք,