Բառարաննամե
Բանաստեղծ - բան չստեղծող
Նշանավոր - աննշան մարդ
Ճշմարտախոս - ստահոդ, արժանապատվությունը կորցրած անձնավորություն
Կուշտ - երկար սովածությունից ախորժակը փակված
Սիրահար - աշխարհից զզված
Շոգ ամառ - մերկության ձգտում՝ մանավանդ փող ու շոր չունեցող կանանց կողմից
Խորհրդատու - իր նկատմամբ հավատը կորցրած
Հարբեցող - համարձակության ձգտող մարդ, որ ասելիք ունի
Հաշտություն - սովից հալ ու մաշ եղած շունն ու կատուն աղբանոցում կեր են փնտրում միասին
Խոզ - ծառերի ամենաանմատչելի, բարձր ճյուղերին բնակվող կենդանի, որի անունով, ի դեպ, կոչվում է ընթացիկ տարին
Լեւի - ռուսերենից մեր լեզվի մեջ մտած բառ, որը մի քանի նշանակությամբ է օգտագործվում. 1. Օժանդակ կին։ 2.Կողմնակի եկամուտ։ 3. Գողացված լույս։
(Շարունակեք ինքներդ)