***

Բարդենու շուրջը երկինքը մթնեց,
        եւ խճճվեցին
        աստղազարդերը
Ծառի վարսերում։
Եվ քամին իրեն հովի տեղ դրեց,
Մոտեցավ, բարդուն
Առավ պարի մեջ...
Պարը բռնկվեց, թեժացավ հանկարծ
Եվ բարդին ինքն էլ, ինքն էլ չիմացավ,
        թե ինչպես հանկարծ
        հովը հողմ դարձավ...
Եվ մինչեւ այսօր փախչում է քամին՝
        Բարդին փեշից կախ։