ՍՏՎԵՐՍ


Չէ, ինչ թիկնապահ,
Պարզապես նրան ես իմ թիկունքում
           փրկում արեւից
Ու պահում էի։
Եվ այնպես էինք մենք մտերմացել...
Բայց երբ արեւը մայր մտավ հանկարծ,
Նա՝ խավարի հետ
Խոսքը մեկ արած,
Իմ ճանապարհը փակեց իմ աչքին։