Բարձըր սարերու հովիկ,
Վար իջել, դըռնակն է ծեծել,
Նորուկ ջահելուկ հարսնուկ
Գիտցել թէ ղարիբն է դարձել։

Զարթնել է ու վեր ելել,
Ու իջել դըռնակն է բացել.
Տեսել, որ իր մարդը չէ,
Մոլորել ու յետ է դարձել։

Կեսրակը հարցմունք արել.
— Հարսնուկ, քո ո՞րտեղդ է ցաւել։
— Մայրիկ, քո որդուդ սիրուն
Իմ ամէն տեղիկս է ցաւել։

— Մի՛ լար, մի՛ տըխրիր, հա՛րսնուկ։
Գիր կ՚անեմ, որդիս կը բերեմ։
— Գիր անես, որդիդ բերես,
Աստըծու լուսուն տիրանաս.
Գիր չ’անես ու չը բերես՝
Կ’անիծեմ, ու քար կը դառնաս։