Բարձրահասակ բարեկամիս

Բարձրահասակ բարեկամիս


(Ա. Հ.)

Ախ, քո բոյը քեզ ներշնչել է
Վերևից նայել ամենքին.
Մի հեգնանք կա միշտ քո դեմքին,
Որ քո բոյը քեզ ներշնչել է։ ―

Կարող են հասնել լոկ ճանճերը
Քո քթի բարձրերն անմեկին.
Գուցե հենց նրա՞նք քեզ ներշնչել են
Վերևից նայել ամենքին․․․

1925