Չիմացա՞ր, արդյոք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Բացիր աչքերդ)

Վարդան Հակոբյան

Հասկանում եմ
***

Բացիր աչքերդ - շուրջս խավար է -
Բացիր աչքերդ,
Թող մի քիչ լույս տան աչքերդ
Եվ՝ եղիցի լույս...

Բացիր շուրթերդ - շուրջս երաշտ է,
Բացիր վարդերդ,
Թող այս աշխարհը մի քիչ գարունքվի
Եվ՝ եղիցի լույս...

Բացիր սիրտը քո - շուրջս խաբկանք է,
Բացիր սիրտը քո,
Թող մի քիչ հավատ լինի աշխարհում
Եվ՝ եղիցի սեր...