Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 11, համար 4, 1918)


Քրիստիանսան կարճ այցիս ժամանակ երկու անգամ հնարավորություն ունեցա պատմել Հայաստանից, «բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում»։ Եփեսացիս 3, 20 –21։ Վերջին հանդիպումից հետո, փոքր հավաքատանը մոտավորապես 56 կրոն հավաքվեց։ Մյուս կեսօրին, երբ հանդիպեցինք աղոթելու, մի անանուն անձ ինձ 350 կրոն ուղարկեց, մեկ ուրիշն էլ 100 կրոն տվեց՝ հոգալու Հայաստանի կարիքները։ «Կանանց առաքելության աշխատողներ»-ի երկու քույրեր պատրաստակամ էին հոգալ մեկ երեխայի կես ծախսը, մի քանիսն էլ գումար տվեցին և ընդհանուր հավաքվեց 601.75 կրոն։

Ո՛չ, Աստված չի՛ մոռացել այնտեղ գտնվող իր դժբախտ, հալածյալ ժողովրդին և պարզ հիշեցնում է իր երեխաներին, որ օգնեն։ Ինչքան հրաշալի էր զգալ աշխատանքային ընկերներիս ջերմ սրտերը բոլոր նրանց հանդեպ, որոնք կարիքի մեջ էին ու տառապում էին Հայաստանում։ Այո՛, իսկապես, մեծ վիշտ էր, որը, անկասկած, առատորեն կօրհնվի, որովհետև Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Այնքան հրաշալի էր նորից զգալ այստեղի մարդկանց սերը։

Օրհնյա՜լ լինի նրա անունը,

Բոդիլ Բյորն
</pages>