***

Բռնի՛ր շանթը
Ու փաթաթիր քո մատներին,
Որպես ճերմա՛կ, աղջկական
                Մի ժապավեն։
Բռնի՛ր շանթը
Ու թույլ մի տուր, ու թույլ մի տուր,
Որ երազված քո լեռների
                Սիրտը խրվի։
Շանթը սանձի՛ր
Եվ քո պայծա՜ռ, պայծա՜ռ օրվա
                 Բախտի համար
Դու լեռներից կապույտ խնդրիր՝
Թե լեռան պես խոհդ ջինջ է։
Խնդրիր, ինչ որ սիրտդ կուզե.-
                 Չի՛ խնայի,
Նա վեհության գինը գիտե,
Լեռն ուրիշ չէ...