Արձակել էին ոտքերի շղթան, Սակայն, նա նորից վախով էր քայլում, Լուռ ու տխրամած։ - Ավելի ծանր է հետքը շղթայի, Ծա՛նր ավելի, քան ինքը՝ շղթան։