Գ. ԳԱԼԻՆԱ
Կտրում են անտառի դալարուն ծառերը,
Իսկ պառավ սոճիները, խոհերով լեցուն,
Անբարբառ օրորում են զառամյալ գլուխները
Եվ նայում են սառը երկնքի հեռուն։
5
Անտառը կտրում են... Գուցե ա՛յն պատճառով, որ
Զարթոնքի կանչե՛ց նա վաղ արշալույսին,
Որ մատաղ սաղարթո՛վ իր համարձակ երգում էր
Ազատության ու արևի մասին։
Անտառը կտրում են... Բայց հողը պահում է
սերմերը․
10
Կանցնեն տարինե՛ր, և — կյանքի նոր ուժով
Հրահրան՝
Կրկի՛ն պարիսպի պես բարձրացած ծառերը
Կխշշան եղբայրական շիրիմի վրա․․․