Գալիս են օրերս` վհատ ծերուկի նման,
Ու հուսաբեկ անցնում իմ կողքով,
Նայում ենք իրար լռելյայն, թախծոտ`
Ոչինչ իրարից էլ չթաքցնելով:
Մի հորինվածք է կարծես թե կյանքս,
Ուր ժամանակի ձեռքն է փողփողում,
Եվ իմ օրերն են խեղդվողի նման
Ճերմակ փրփուրին ձեռքերը պարզում:
Իմ հոգում լցված մեղեդիները
Լիալուսնի տակ հօդս են ցնդում,
Մնում են միայն խռպոտ ձայները,
Որ իմ օրերի բունն են սղոցում: