***

Ավա՜ղ, մի օր
Դժվար պահին
Կհասկանաս,
Ու ինքդ քեզ
Քո ականջին
Հասկանալի
Կշշնջաս.
- Ի՞նչ ես գտել
Այս կյանքի մեջ,
Հեռացի՛ր,
Եղած-չեղած
Մի հաշիվ ես,
Հեռացի՛ր...
Կորած մարդ ես,
Օտարախորթ
Ճամփից, դռնից
Դո՛ւ ետ դարձիր,
Հեռացի՛ր...