Գաղտնիք Ղարաբաղի (Գլուխ Բ)

Բ

Իմ նկատողությունները կարող են ոմանք լոկ ենթադրություններ համարել, եթե չդիմենք նույնիսկ «Գաղտնիք»-ին, քննելով նրան, արդյոք այդ գիրքը կրո՞ւմ է յուր վրա հնության դրոշմը, ցո՞ւյց է տալիս մի նշույլ անգամ հին գրվածքի, թե նա մի նոր աշխատություն է, միայն հին անվան տակ ծածկված, որպես դրամանենգը յուր նոր շինած դրամը անթիքայի անունով է վաճառում որպեսզի ավելի շահ ստանա։

Իմ հետազոտության մեջ ես պետք է շոշափեմ գլխավորապես հետևյալ կետերը․

1) «Գաղտնիք»-ի հեղինակներ՝ հայր և որդի Բեկնազարյանները - իրական անձնավորություններ են, թե մտացածին։

2) «Գաղտնիք»-ի հյուսվածը, լեզուն, գաղափարները, նկրտումները արտահայտո՞ւմ են արդյոք իրանց ժամանակի հատկանիշները։

3)Ի՞նչ աղբյուրներից է կազմվել այդ գիրքը։ Կարելի՞ է վավերական համարել այն բոլոր թղթակցությունները, որ զետեղված են այդ գրքի մեջ։ Արդյոք «Գաղտնիք»-ը տալի՞ս է մեզ յուր խոստացած ամենավտանգավոր գաղտնիքները և այն պատմական

Նշումներ

Պատմեցին և այն, որ աշխատությունը առաջ այն ծավալը չուներ որ այժմ ունի, այլ բաղկացած էր մի քանի փոքրիկ տետրականերից միայն։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետև որպես ես պիտի ցույց տամ, Մակար Վարդապետը հետո է ստվարացրել այդ գիրքը և նրան երկու հատոր դարձրել։ (Մեծ դոք․ Սուրեն Սուրենյացի ուշադրությունն եմ դարձնում այս և նախընթաց ծանոթյության վրա) «անգին գանձերը», որ մինչև այսօր հայտնի չեն եղել մեր գրականության մեջ:

4) Պատմական սխալներ, որ չի պիտի աներ ժամանակակից գրողը: «Գաղտնիք»-ի գործող անձիքը:

5) Հրեշավոր չափազանցություններ, որ զուրկ են պատմական ճշմարտությունից:

6) Ինչ անստուգություններ կարող են առաջ գալ պատմության մեջ, եթե ընդունվի այդ գիրքը իբև հարազատ մի գրվածք:

7) Մի քանի խոսք այն անձանց նկատմամբ, որոնք ոչ միայն ներելի են համարում Մակար վարդապետի վարմունքը, այլև մինչև անգամ ջատագովում են:

Սկսենք «Գաղտնիք»-ի հեղինակներից:

Դրանք երկու հոգի են. հայրը՝ Աբրահամ Բեկնազարյանցը և որդին՝ Ապրես Բեկնազարյանցը:

Թե հայրը և թե որդին, որ ամեն չնչին անցքերի մասին թվականներ են դնում, բայց իրենց ծննդյան թվականը չեն նշանակում, որպեսզի հայտնի լիներ, թե ո՞ր դարում էին ապրում այդ մի զույգ մատենագիրները և որքա՞ն ապրեցին, որ ամեն ինչ գրում են իբրև ականատեսներ իբրև ժամանակակիցներ և մանավանդ համարյա բոլոր անցքերի մեջ՝ իբրև անմիջական գործիչներ։

Թեև այդ տարօրինակ հեղինակների ծննդյան թվականները մնում են որպես գաղտնիք «Գաաղտնիք»-ի մեջ, բայց անգիտակցաբար բաց են թողնված գրքի մեջ այնպիսի հիշատակություններ, որոնցով շատ հեշտ է գտնել՝ նրանց ծննդյան եթե ոչ ճիշտ թվականները, գոնե ավելի հավանականը։ «Գաղտնիք»-ի հենց առաջին գլխի սկզբում (եր. 17) որդի Բեկնազարյանցը յուր հոր մասին ասում է․

«Հայրս-Բեկնազարյանց Աբրահամն- Ներսես կաթողիկոսին մոտ յուր ուսմունքը ավարտած, նրա մոտ երկար ժամանակ մնացած և Ղարաբաղի հոգևոր և մարմնավոր կյանքի վերաբերյալ պատմություններ ընդօրինակած էր։ Այս այն Ներսեսն էր, որ նախ Երից-Մանկաց վանքի կաթողիկոսն էր և հետո եղած էր Գանձասարի կաթողիկոսը։ Գանձասարը Աղվանից մայր աթոռն էր, իսկ Երից-Մանկաց վանքն սորա հակաթոռն»։

Այդ յուր տեղումը ես ցույց կտամ, որ հիշյալ Ներսեսը երբեք Ղարաբաղի պատմությամբ չէ զբաղվել և Ղարաբաղի պատմություն չէ գրել, որ նրա աշակերտ Աբրահամ Բեկնազարյանցը ընդօրինակած լինել յուր «Գաղտնիք»-ը կազմելու համար,- այլ, ընդհակառակն, Ղարաբաղի պատմությունը գրել է և մեզ թողել է Գանձասարի Ջալալյան Եսայի կաթողիկոսը, որի հակառակորդն է Ներսեսը։ — Այժմ մեզ համար հետաքրքիր է գիտենալ այսքանը միայն, թե ո՞ր թվականներում էր ապրում այդ Ներսեսը, որպեսզի նրա համեմատ գտնենք նրա աշակերտ Աբրահամ Բեկնազարյանցի ծննդյան տարեթիվը։

Ներսեսը Երից-Մանկաց վանքում[1] հակաթոռ կաթողիկոս ձեռնադրվեցավ ընդդեմ Գանձասարի Ջալալյան Եսայի կաթողիկոսի և նրա կենդանության ժամանակ, հայոց 1155 թվի, իսկ փրկչական 1705-ին[2]:

Ով որ գիտե այդ Ներսեսի պատմությունը, թե որքան զբաղված էր նա յուր անընդհատ կռիվներով մի կողմից, Գանձասարի Ջալալյան Եսայի կաթողիկոսի հետ, որին ներհակ հակառակորդ էր, կաթողիկոս էր դարձել, մյուս կողմից՝ էջմիածնի Աղեքսանդր կաթողիկոսի և նրա հաջորդների հետ, մինչև Սիմոն կաթողիկոսը, որոնցից բանադրվեցավ նա իբրև ըմբոստ և ապստամբ[3], կրկնում եմ, ով որ գիտե այդ Ներսեսի պատմությունը, որ բացի հիշյալ կռիվներից, նա զբաղված էր և զանազան քաղաքական հարցերով,—֊ ով որ գիտե այդ բոլորը, կարող է համոզված լինել, որ նա յուր կաթողիկոսության օրերում մի րոպե անգամ ժամանակ չէր ունենա պարապելու Աբրահամ Բեկնազարյանցի կրթությամբ։ Բացի դրանցից, իբրև կաթողիկոս նրա բարձր աստիճանը չէր ների մի որևիցե խնածախցի հասարակ շինականի՝ Աբրահամ Բեկնազարյանցի վարժապետությամբ պարապել։

Եթե ընդունենք, որ Աբրահամ Բեկնազարյանցը, ինչպես վերևում հիշված է, այդ Ներսեսի մոտ աշակերտություն է արել, ուսումը ավարտել է, և նրա մոտ «երկար ժամանակ» մնացել է, - այդ կարող էր լինել Ներսեսի թե կաթողիկոսությունից և թե եպիսկուսությունից առաջ, այսինքն՝ նրա աբեղայության ժամանակ։

Իսկ եթե ընդունենք այն, որ Աբրահամ Բեկնազարնցը Ներսեսի մոտ յուր ուսումը ավարտելուց հետո այնքան զարգացած էր, որ պատմություններ էր ընդօրինակում յուր «Գաղնիք»-ը կազմելու համար, - այդ ժամանակ նա անպատճառ պետք է գոնե 30 տարեկան լիներ։ Ուրեմն նա պետք էր ծնված լիներ 1675 թվին, այսինքն՝ յուր վարժապետի կաթողիկոս ձեռնադրվելուց 30 տարի առաջ։ Այդ 30 տարին ես այդպես եմ բաժանում․ մի որևէ վանք մտնելու համար՝ վանական կանոններով պատանու երեսի մազերը պետք է դուրս եկած լինեն․ եթե Աբրահամ Բեկնազարյանցը 18 կամ 20 տարեկան էր, երբ մտավ Երից-Մանկաց վանքը, մի 10 կամ 12 տարի էլ հարկավոր էր, որ նա այնքան ուսում առներ, զարգանար, որ պատմություն գրեր, մանավանդ այն ժամանակ, որ մարդիկ իրենց ամբողջ կյանքը նվիրում էին ուսման բայց ոչինչ չէին սովորում։

Այժմ Աբրահամ Բեկնազարյանցի ծննդյան թվականը մեր ձեռքում ունենք։ Նա ծնվել է 1675 թվին։ Որոնենք թե որ թվին մեռավ նա։

Հոր գրած պատմությունը շարունակող որդին-Ապրես Բեկնազարյանցը, որ թվականների սիրահար էր յուր հոր մահվան տարեթիվը չէ դնում «Գաղտնիք»-ի մեջ, այլ դնում է միայն ամսաթիվը, հոկտեմբերի 10-ին (եր. 390): Այդ ևս մի գաղտնիք է …

Բայց նա մոռանում է, որ յուր հայրը 1828 ամի սեպտեմբերի 20-ին հիվանդության անկողմնում, ստանում է մի նամակ Ղարաբաղի Բաղդասար միտրոպոլիտից և պատվիրում է որդուն պատասխանը գրել (եր. 387): Եթե նույն տարվա մեջ մեռած լինի նա, ուրեմն ապրել է ամբողջ 153 տարի (1675-1828): Ինչո՞վ է տվել Մակար վարդապետը յուր երևակայական պատմագրին այդքան երկար կյանք,—այդ շատ հետաքրքիր է գիտենալ: Որովհետև եթե Աբրահամ Բեկնազարյանցը 153 տարի չապրեր, չէր կարող ականատես լինել բոլոր անցքերին, որ գրել է «Գաղտնիք»-ի մեջ: Այդ 153 տարվա շրջանակի մեջ ամփվում է Ղարաբաղի մելիքների ամբողջ պատմությունը, սկսյալ Պետրոս Մեծի օրերից մինչև 1828 թվի վերջին ռուս-պարսկական պատերազմը, երբ Ղարաբաղի մելիքները դադարում են ռուսաց արշավաններին մասակցել և երբ Աբրահամ Բեկնազարյանցը հարկավոր չէ համարում ավելի ապրել — մեռնում է… և պատմությունը գոցվում է…

Ոչ սակավ հետաքրքիր է որդու՝ Ապրես Բեկնազարյանցի, կյանքի երկարությունը։ Մակար վարդապետը պարգևել է նրան այնքան տարիներ, որ հասցրել է մինչև իր ժամանակը, 1881 թվականը, որպեսզի նա միջոց ունենա «Գաղտնք»-ը յուր ձեռքով հանձնել հայր սուրբին։ Այդ թվականից հետո անհետացրել է խեղճին…

Որդի Բեկնազարյանցի ծննդյան տարեթիվը գնելու համար դարձյալ պետք է այլ փաստերի դիմել. որոշ հիշատակություն չկա գրքի մեջ:

1795 թվին տեսնում ենք նրան՝ յուր ուսումը իրանց գյուղի քահանայի մոտ ավարտած, Եղիշեն և քերականությունը սովորած, մի աշխույժ և անվախ պատանի, գտնվում է յուր հոր քաջերի թվում, որ կռվում էին Աղա-Մամադ-խանի զորքերի հետ, երբ նա պաշարել էր Շուշի բերդը (եր.16-37):

Եթե նա այդ ժամանակ 20 տարեկան լիներ, ուրմն ծնվել է 1775 թվին: Մինչև 1881 թիվը այդ մարդը դեռ կենդանի էր: (Գուցե այժմ ևս կենդանի է): Այդ թվականում հայտնվեցավ նա Մակար վարդապետի մոտ և յուր ձեռքով հանձնեց նրան «Գաղտնիք»-ը: Որրեմն ապրել է նա 106 տարի, դարձյալ մի պատկառելի հասակ: Այդ հասակում 15 հազար ոսկի յուր հագուստի ծալքեթի մեջ կարած և «Գաղտնիք»-ը նրանց թվում, յուր ցնցոտիների մեջ թաքցրած, մուրացկանի կերպարանքով ցուպը ձեռին, ոտով 39 տարի ճանապարհորդել[4] է ամբողջ Տաճկական Հայաստանը, անցել է Պարսկաստանը, մինչև եկել է Ղարաբաղ և Մակար վարդապետին գտել է խորհրդավոր գիրքը նրան հանձնելու համար։ Զարմանալի է, որ ոչ մի թուրք կամ քուրդ նրան չի հանդիպել, եթե «Գաղտնիք»-ը չհափշտակեին, ոսկիներին կարծեմ չէին խնայի (եր. 394—398)։

Այժմ «Գաղտնիք»-ի երկու հեղինակների՝ հոր և որդու կյանքի տարիները մեր ձեռքում ունենք։

Հայրը ապրել է 153 տարի։

Որդին 106 տարի։

Երկուսը միասին՝ 259 տարի։ Ուղիղ երկու և կես դարից 9 տարի ավել։ Լավ է հաշվել Մակար վարդապետը։ Եթե հիշյալ թվանշանները երևակայական չլինեին, կարելի էր ընդունել, որ հայր և որդի Բեկնազարյանները հայոց մելիքների բոլոր գործողություններին վկա, ականատես և ժամանակակից են եղել, և ամեն ինչ տեսնելով են գրել, և այսպիսով կազմել են այն հրաշալի գիրքը, որը բովանդակում է յուր մեջ հայոց պատմության համար «թանկագին գանձեր» և այլն։ Պետք չէ մոռանալ և այն, որ այդ մի զույգ պատմագրները ոչ միայն ականատես են եղել անցքերին, այլ իրանք անմիջական և գլխավոր դեր են կատարել բոլոր գործողությունների մեջ։ Մասնակցել են մելիքների պատերազմներին, մասնակցել են նրանց գաղտնի հարաբերություններին և դեսպանախոսություններին օտար պետությունների հետ, մի խոսքով, ոչինչ չէ կատարվել առանց նրանց մասնակցության և գիտության։

Թողնենք այդ հրեշավոր երկու և կես դարերը, որ մի պարզ ապացույց են «Գաղտնիք»-ի հեղինակների երևակայության ծնունդ լինելուն,— և ընդունենք, թե իրավ եղել են մի զույգ հայր և որդի, որոնք 259 տարի ապրել են, ամեն ինչ տեսել են և հիշյալ գիրքը գրել են։ Այժմ դիմենք նույնիսկ «Գաղտնիք»-ին, արդյոք կարո՞ղ էր այդ գիրքը 1881 թվին հասած լինել Մակար վարդապետի ձեռքը։

Նշումներ

Բեկնազարյանցը չէին կարող կարդացած լինել «Խաչագողի հիշատակարանը», որ հետևեին նրան: Այդ Մակար վարդապետը միայն կարող էր կարդալ և, նրանցից օգուտ քաղելով պատմական անձնավորությունների փոխարեն, զանազան խաբեբա և խարդախ քավոր պետրոսներ ստեղծել։ 15.000 ոսկի յուր հետ ունենալուց հետո, ի՞նչ հարկ կար մուրացկանի կերպարանքի մեջ մտնել: Այդ խաչագողներն են միայն անում։ 15,000 ոսկիով կարելի էր փառավոր կերպով ճանապարհորդություններ անել: «Գաղտնիք»-ը կազմելու ժամանակ ինչպես երևում է, Մակար վարդապետը յուր միտքը բավական հոգնեցրել է, որքան կարելի է ծածկել յուր վարմունքը, — բայց նրա անզգուշությունը նրանում է եղել, որ որտեղ հարկավոր էր թվականներ և թվանշաններ դնել, նա չէ դրել, իսկ որտեղ հարկավոր չէր, նա առատությամբ դրել է, առանց մտածելու որ այդ թվականները և թվանշանները կարող են մատնել իրան:

Յուր առաջաբանի մեջ Մակար վարդապետը ասում է 1881 թվին, մայիսի 5-ին Ապրես Բեկնազարյանցը մուրացկանի կերպարանքով հայտնվեցավ նրա մոտ և «Գաղտնիք»-ը հանձնեց նրան: Տեսնենք Ապրես Բեկնազարյանցը կարո՞ղ էր հիշյալ թվին, Մակար վարդապետին տեսած լինել:

Ապրես Բեկնազարյանցը «Գաղտնիք»-ի վերջաբանի մեջ (394-398) ասում է, որ գտնվելով պարսից ծառայության մեջ, երկար ժամանակ դիտավորություն ուներ թողնել Պարսկաստանը, վերջապես 1838 թվին հաջողվում է նրան ուխտավորի անունով դուրս գալ Թավրիզից և ուղևորվել դեպի Երուսաղեմ: Այնտեղ մտնում է սուրբ Հակոբյան վանքի հայ միաբնության կարգը և ընդունում է նրանց հագուստի և մորուքի ձևը (՞): Այդ վանքում մնում է նա ամբողջ 9 տարի: Հետո ս. պատիրարքի օրհնությունը առնելով, 1846 թվին թողնում է այդ վանքը և հեռանում է Երուսաղեմից: Այնուհետև, որպեսզի թեթև լինի յուր փողերը, ոսկիներով փոխարկելով, 15.000 ոսկի կարում է ցնցոտների մեջ, և մուրացկանի կերպարանքով սկսում է զանազան երկրներում ճանապարհորդություններ անել: Որտեղ ասեք լինում է նա: Այդ վերջին ճանապարհորդությունները տևում են 39 տարի, մինչև գալիս հասնում է Ղարաբաղ, և յուր հայրենական Խնածախ գյուղում մնում է 10 օր միայն:

Այժմ հաշվենք:

1838 թվին նա թողել է Պարսկաստանը:

9 տարի մնացել է Երուսաղեմում:

39 տարի ճանապարհորդություններ է արել:

Եթե այդ բոլորը ի մի գումարենք կստանանք ներկա 1886 թվականը, որի մեջ ապրում ենք: Ուրեմն այս տարի Ապրոես Բեկնազարյանցը պետք է հանձնած լիներ Մակար Վարդապետին յուր «Գաղտնիք»-ը և ոչ թե 1881 թվին, երբ նա Ղարաբաղում չէր կարող գտնվել: Այդ հաշվով պարզվում է այն ամբողջ առասպելը, որ Մակար վարդապետը հնարել է, թե 1881 թվին ստացավ «Գաղտնիք»-ը, թարգմանեց, հետո բնագիրը կորցրեց և այլն,— դրանցից և ոչ մեկը չէր կարող պատահել, որովհետև ներկա թվականից առաջ հիշյալ գիրքը նրա ձեռքը հասնել չէր կարող։

Այդ բոլորից այն եզրակացությանն ենք հասնում, որ «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակները — հայր և որդի Բեկնազարյանները—երևակայական անձնավորություններ են, թե այդ գիրքը Մակար վարդապետի խարդախած աշխատությունն է, և թե Մակար վարդապետը այդ գրքի առաջաբանի մեջ, ի դեմս Ապրես Բեկնազարյանցի, նկարագրել է միայն յուր աստանդական կյանքը Տաճկական Հայաստանում և յուր 9 տարի մնալը Երուսաղեմի վանքի միաբանության մեջ և այլն։

Առհասարակ «Գաղտնիք»֊ի մեջ նշանակված թվականների մեծ մասը, անցքերի և փաստերի հետ համեմատելով, ցույց են տալիս խիստ խոշոր հակասություններ, որոնք պարզ կերպով երևան են հանում այն անհերքելի ճշմարտությունը, որ եթե հեղինակը գոյություն ունենար և ժամանակակից անձն լիներ, այն տեսակ սխալներ չէր անի։

  1. Երից-Մանկաց վանքը գտնվում է Թարթար գետի ձախ կողմում, մի անտառապատ ձորի մեջ, հինգ թե վեց վերստաչափ հեռավորության վրա Ջրաբերդ ամրոցից։ Իսկ Գանձասարի վանքը, որ Աղվանից կոթողիկոսների աթոռատեղին է, գտնվում է Ղարաբաղի Խաչեն գետ ձախ կողմում, մի լեռան վրա:
  2. Այդ Ներսեսը նույնպես հակաթոռ, Սիմոն կաթողիկոսի ազգականն էր որ հիմնեց Երից-Մանկաց վանքը, և նրա տոհմից մի քանի հակաթոռ կաթողիկոսներ նստեցին հիշյալ վանքում, որոնք ոչ սակավ խռովություններ հարուցին իրանց ժամանակում և Ղարաբաղի կործանման պատճառ դարձան: Ներսեսի գործերի հետ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ աշխատությունները. «Խամսայի մելիքությունները» եր. 34, 44, 51, 52, 11, 114, 116: «Ջամբռ» եր. 81-86: Ներսես կաթողիկոսի անունը գտնում ենք և Եկատիրինա I կայսրուհու 1726 թվի 22 փետրվարի հրովարտակի մեջ, ի թիվս Եսայի կաթողիկոսի, Եգան Իշխանի, (Տիզակի մելիք Եգանի) և Ավան յուզբաշու անունների, որոնք այդ ժամանակ քաղաքական հարաբություններ ունեին ռուսաց արքունիքի հետ
  3. Աղվանից ապստամբները թե Գանձասարում և թե այլ տեղերում, որ հետո հայտնվեցան, ամենքը կախումն ունեին Էջմիածնից, ավանդական սովորության համեմատ, որ այդ երկրի առաջին կաթողիկոսը՝ Գրիգորիս Լուսավորչի աթոռն էր: Առանց Էջմիածնի, առանց մայր աթոռը, թույլտվության ձեռնադրվողները համարվում էին ապստամբ:
  4. Յուր ճանապարհորդական նկարագրունների մեջ, մի տեղում (եր. 398) Ապրես Բեկնազայանցը ասում է. «Պետք չէ մոռանալ որ շատ վանքերում, քաղաքներում և գյուղերում զիս Սավրի գեղացի խաչագող կարծելով՝ ցուրտ կերպսվ էին ընդունում և հյուրընկալում»... Զարմանալի նմանություն կա «Գաղանիք»-ի հերոսների և «Խաչագողի հիշատակարանի» տիպերի մեջ: Իմ հոդվածի շարունակության մեջ ես առիթ կունենամ այդ նմանությունը ցույց տալու: Դա ինքնըստինքյան մի պարզ ապացույց է «Գաղանիք»-ի շինծու և մտացածին լինելուն: Ոչ Աբրահամ Բեկնազարյանցը և ոչ դրա որդի Ապրես