Վոր գայլն ե ագահ—
Եդ մասին խոսք կա՞.
Գայլն ուտելիս
Վոսկորն ել ե կուլ տալիս:
Վայն յեկավ գայլի մեկին,
Վոսկորը կանգնեց բկին.
Քիչ եր մնում նա խեղդվեր,
Ես աշխարհից միշտ գաղթվել:
Բայց բախտից մի կռունկ կը՜ռ...
Դեպի ծառը յեկավ թը՜ռ...
Նշաններով գայլը նրան
Խնդրեց, վոր գա փրկի իրան:
Կռունկն յեկավ: Քթիցը վիզ
Սուր կտուցը մի քանի թիզ.
Գայլի բկով վոր ներս խոթեց,
Վոսկորն հանեց, դեն շպրտեց.
Հետո խնդրեց աշխատավարձ:
—Սա կատակ չի, ես ի՞նչ հարց,—
Նենգ գազանն ե մռնչում,
—Ա՛յ, ապերախտ կույր թռչուն,
Հիմա՛ր, անքիտ,