Գայլ և աղվես և ջորի
ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ՋՈՐԻ
Գայլն և աղվեսն և ջորին եղբայր եղան և գնացին և երբ սովեցին և որսի չհանդիպեցին, ասացին. «Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է»: Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ: Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց. «Օ՛ դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց»: Եվ շորին եկավ և ասաց. «Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք, կարդացեք և տեսեք քանի տարեկան եմ»: Եվ ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին. «Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա»: Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու: Եվ ջորին ասաց. «Առաջ արի, որովհետև գիրս մանր է»: Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կողկոնձալով: Եվ աղվեսն ասաց գայլին. «Արի մի տող էլ կա, այն էլ կարդա»:
Գայլն ասաց. «Ես ինչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի»: