ԳՈՂ ՔԱՀԱՆԱ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց: Եվ կինն իմացավ և քահանային ասաց. «Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը. գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս»: Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի: Եվ կինն ասաց. «Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում»: Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա: Երբ նրանք եկեղեցին մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.

«Ո՛վ գարշելի, ես քեզ կով գիտեի և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՜ ինձ»: