Թրի դեմ՝ գրիչ...
Պ. Սեւակ
Քարից ելնում են, քարից հառնում են
մեր սուրբ-սրբենի, մեր լույս ծիլերը.
մենք ծիլերով ենք ելել թրի դեմ,
ծիլերն են եղել միշտ մեր սրերը։
Քարից ելնում են, քարից հառնում են
մեր սուրբ-սրբենի, մեր լույս գրերը.
գրելով ենք մենք ելել թրի դեմ,
գրերն են եղել միշտ մեր սրերը։
Հայոց ծիլերին պարտություն չկա,
պարտություն չկա հայոց գրերին.
գրերի շուրթին հավերժի շունչ կա,
սրերի մահ կա շուրթին ծիլերի։