Լուսաթև անմեղաց Վիրավոր ժամանակ (Գենս երեկ ու այսօր)

Վարդան Վարդազարյան

Ընկերներ իմ սիրելի
***

Գենս երեկ ու այսօր
Սիրտս ուտում է լռիկ.
Կյանքս` հեղհեղուկ,
Շուրջս` փնտրտուք:
Գենս փնտրում է
Անվերջ գլխատեղ:
Այսօր և այժմ
Ամենանզով
Փնտրտուք տեղի,
Փնտրտուք հողի`
Առանց Արարատ:
Գենս` խռովյալ,
Օրերին գերված,
Ծեգը չկորցրած
Փոխվում է հաճախ,
Ծնվում` անժառանգ...
Երբ մահանում է,
Օ՜, տեր իմ Աստված,
Մահ` առանց թաղման,
Առանց թափորի,
Ողորմաթասի
Ու առանց հողի...
Ե՞րբ կհանդիպեմ
Իմ ծաղկյալ գենին:
Գենս երեկ ու այսօր
Սիրտս ուտում է լռիկ...