***

Հանգչում են հնօրյա
Մթամած արկղի մեջ...
Հանգչում են լռելյայն
Եղեռնից տուն հասած
Հայասիրտ նշխարներ`
Խոցոտված ոսկորներ...
Ժամանակ մահալից...
Լռություն որբացած...
Մագաղաթ ոսկրացած...
Երկնային լուհսերում
Հատուցման սպասում
Լուսաթև անմեղաց...