Գինի և ջուր
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 90
ծ. և տ. ― էջ 286
ԳԻՆԻ ԵՎ ՋՈՒՐ


Երեկ բժիշկ կանչեցի, գլխիս մեկ դեղ խնդրեցի,
   Նա ինձ դեղ տալ չուզելով, ասաց մի՛ խմիր գինի,
Արյունս գլխիս տվեց, բերնումս խոսքս սառեց.
   Ասի՝ ի՞նչ է պատճառը, որ ինձ գինին պաս դրվեց.
5 Բժիշկն ասաց, պատվելի, պատճառն այս է իսկ հայտնի,
   Որ միշտ գլուխդ կպտտի, երբ էլ որ խմես գինի.
Ասի՝ բժիշկ, դու սուտ ես, դու լավ մարդ չես, բժիշկ չես,
   Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես.
Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար.
   10 Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին։
Եղբայրք, բերեք շուշեքը, լցրեցեք բաժակը,
   Խմենք ու առողջանանք, ասենք սուտ է բժիշկը.
Մեզ գինին չի հարբեցնիր, նաև չի հիվանդացնիր,
  Խմենք կարմիր նեկտարը, մեզ մարդ հիվանդ չի տեսնիր։