Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց — Գիտե՞ք, որ գարուն է արդեն: Դյութում են շրթերը վարդե, Սրտերը կրակ են ու բոց — Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց: