Գլո՞ւխ, թե գլխարկ
Գլո՞ւխ, թե գլխարկ
(Նվեր կաթողիկոսական պատգամավորներին)
Երբ որ ընտրության լինեք ձեռնամուխ
Դուք գլխարկ կընտրեք և ոչ թե գլուխ։
Ի՞նչ է վեղարը, եթե ոչ գլխարկ,
Որ պարփակում է մի գլուխ դատարկ։
Կուզեք ընտրեցեք մի աշխարհական,
Թող լինի անգամ մի մեծ գիտնական,
Բայց չէ՞ որ նա էլ վեղար պիտ կրի,
Եվ ինչ որ սև է, նրան Համակրի.
Ուրեմն էլ ի՞նչ հարկ մտմտալ իզուր,
Թե վեղարներից ո՞րն է բութ կամ սուր։
1908