Կատու


Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Է՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն։
Կատուն ասեց.
— Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
— Այո՛, այո՛: